Եթե մեկ օրով լինեի տղամարդ, երբեք հուսախաբ չէի անի որեւէ կնոջ. Աստղիկ Սաֆարյանի հարցազրույցը (լուսանկարներ). News.am Style
Նմանատիպ
Աստղիկ Սաֆարյանը կարծում է՝ Հայաստանում կանայք պետք է ավելի հաճախ եւ համարձակորեն խոսեն իրենց իրավունքներից, քանի որ դրա պակասն է բերում նրան, որ մեր երկրում կանանց իրավունքներն այնքան էլ պաշտպանված չեն: NEWS.am STYLE-ի հետ մարտիության զրույցում Աստղիկի հետ անդրադարձել ենք նաեւ այլ թեմաների:
Կին լինելու առավելություններն՝ ըստ քեզ:
Կինն ունակ է լույս աշարհ բերել նոր էակի. դրանից ավելի մեծ սռավելություն, ըստ իս, առհասարակ, գոյություն չունի:
Իսկ որո՞նք են բարդ կողմերը…
Մեր օրերում կնոջ ֆունկցիաները մի քիչ շատացել են. ընտանիք, աշատանք, երեխաների դաստիարակություն… այս ամենին զուգահեռ կինը պետք է նաեւ հետեւի իր արտաքինին՝ գեղեցիկ եւ խնամված տեսք ունենա, հետեւի իր ինքնազարգացմանը եւ այլն… Այս ամենը հաճախ բերում է ֆիզիկապես եւ հոգեպես հոգնածության, որից դուրս գալու համար կինը նաեւ պետք է լինի ուժեղ:
Կանացիության մասին ամենատարօրինակ կարծրատիպն՝ ըստ քեզ:
Այն, որ կանացիությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ կնոջ կողքին լինում է տղամարդ: Չեմ ընդունում այս միտքը, քանի որ, երբ կինն, իրոք, բնույթով կանացի է, պարտադիր չէ, որ նրա կողքին լինի տղամարդ… Կանացիությունը եւս շնորհ է, որը, կարծում եմ, ամեն մեկին տրված չէ:
Ո՞ր ժամանակաշրջանի նորաձեւությունն է քեզ ավելի հոգեհարազատ:
Միշտ ներկան:
Ե՞րբ ես առաջին անգամ դիմահարդարվել:
Հիշում եմ, որ ուշ եմ սկսել դիմահարդարվել, քանի որ make up-ի սիրահար չէի: Անգամ ուսանողական տարիներին չէի դիմահարդարվել մինչեւ չորրորդ կուրս: Առաջին անգամ հենց այդ ժամանակ սկսեցի շպարվել, երբ նաեւ մասնակցում էի «Հայ սուպերսթար» նախագծին: Նկարահանուների համար «ստիպված էի» դիմահարդարվել, քանի որ եթերին դա անհրաժեշտ էր (ծիծաղում է):
Ո՞ր տարիքից ես քեզ սկսել զգալ կանացի ու հմայիչ:
Եթե անկեղծ՝ կանացի եւ հասուն ինձ սկսել եմ զգալ 26-27 տարեկանում: Դա այնքան ճիշտ ժամանակին էր, քանի որ այդ զգացողությունն ինձ նոր շունչ տվեց:
Եթե մեկ օրով լինեիր տղամարդ…
Երբեք հուսախաբ չէի անի որեւէ կնոջ:
Կարիերայում հաճախ եմ նկատել այդպիսի խտրականություն, երբ առաջ գնալու գերադասությունը ավելի շատ տրվում է տղամարդկանց…
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում