AM | RU
USD
EUR
RUB

«Ադրբեջանցիներն ասել են՝ եթե մինչև այս ժամը չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք՝ գա, գյուղը ոչնչացնի»․ Արման Թաթոյան

 

Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դրա համար է նաև, որ մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։ Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց նա՝ խոսելով Սյունիքի մասին։

Թաթոյանն ընդգծեց՝ այսօր որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի մասին խոսք չի կարող լինել, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ երևույթներ են։ «Ընդ որում, դրանց կատարման համար անհրաժեշտ են նաև հանձնաժողովային աշխատանքներ, երկար տարիների պրոցեսներ են։ Դրա համար ադրբեջանցիների՝ այնտեղ հայտնվելը ոչ մի իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հայտնվել պատերազմի և ուժի սպառնալիքի գործադրման հետևանքով»,-ասաց նա։

Թաթոյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ կերպով Հայաստանին, հայերին համարում են իրենց թշնամին։

«Ընդ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլև կրոնական։ Այնտեղ կա խորքային ատելություն ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ, և, առհասարակ, նույնիսկ ՀՀ-ի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Ադրբեջանում վարվում է պետական բացահայտ հովանավորչությամբ ատելության քաղաքականություն, և Ադրբեջանի նախագահը երբեք չի թաքցրել դա, վերջերս էլ հպարտանում էր, որ Ադրբեջանում մեծացել է հայերի նկատմամբ թշնամանքով լցված սերունդ»,- ասաց նա՝ ընդգծելով, ՀՀ-ում, ընդհակառակը, խաղաղասեր բնակչություն է։

«Հայաստանի բնակչությունը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով, ՀՀ-ում նաև ազգային փոքրամասնություններ կան, և հայ ժողովուրդը բոլորի հետ ապրում է խաղաղասիրական պայմաններում»,- նշեց Թաթոյանը

Լրահոս
«Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ալեն Սիմոնյանին ուղղված հայհոյանքի համար Books Times.am «ԱՐԱՄՅԱՆՑ», Կարեն Օհանջ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Դանիելյանին Իրանական կողմը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր «Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի «Վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է»․ Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին 44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ Բլինքենը և Չավուշօղլուն 1 ժամանոց զրույց են ունեցել ԼՂ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan