AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց. ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն. քաղաքագետ

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էրիկ Մխիթարյանի պատմությունն ահավոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիահույս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նույն ճակատագրին արժանացել։ Ավելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առևտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարյանի դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանությունով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանություններին, ինչու՞ ոչ՝ նաև միջնորդներին, արագ գործել։ Ահաբեկիչներին հատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերվալում մեկ կամ մի քանի գերի են սպանում։

Այս իրավիճակում երկու կարևոր հարց կա օրակարգում. ա) ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց և բ) ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն։

Առաջին հարցի հետ կապված որոշ տեղեկություններ և ենթադրություններ արդեն իսկ կան։ Ես ինքս եմ բազմիցս խոսել այն մասին, որ, օրինակ, Արցախում ադրբեջանցիները փորձում են Կարմիր Շուկան վերցնել իրենց վերահսկողության տակ։ Այս երկու օրերին սբ. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շատ ավելի կարևոր տեղեկություն տվեց՝ Ադրբեջանը փորձում է մեզ խաղաղության պայմանագիր պարտադրել։ Այսինքն իրավական տեսք ու հիմքեր ստեղծի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիոն ակտին։ Ադրբեջանի ԵԱՏՄ հնարավոր անդամակցության մասին էլ տեղեկություներ կան։ Մեկ խոսքով, թշնամու պահանջներն ու ձգտումներն ընդհանուր առմամբ հայտնի են։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի փրկի մեր գերիներին։ Իհարկե, ոչ ի հաշիվ հայկական երկու պետությունների և ողջ ժողովրդի անվտանգության։ Ուրեմն ասեմ, իմացեք՝ ոչինչ։ Ոչինչ էլ չի անում։ Միայն խաբում է գերիների հարազատներին ու ողջ հայությանը։ Կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու մինչ օրս դավաճանների իշխանությունը չի հրապարակում զոհվածների, անհայտ կորածների ու գերիների թիվը։ Նրանք միանգամայն այլ հարցերով են զբաղված՝ իշխանակռիվ ու թուրքի շահի սպասարկում։ Ի վնաս Արցախի, ի վնաս Հայաստանի ու ի վնաս մեր դաշնակից երկրների՝ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի։

P.S. Ուսապարկերի ֆրակցիային խորհուրդ։ Մյուս անգամ էտ դավաճանը որ նորից գա խորհրդարան, կարող եք մի անգամ էլ Էրիկ Մխիթարյանի ու նրա ճակատագիրը կիսած տղերքի դեպքով ոտնկայս ծափահարեք դրան։ Իրար լավ սազում եք։ Տականքներ։»։

Լրահոս
Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ» ՊՆ. Ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել 12 ժամ գազ չի լինի. մանրամասներ Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․․․ Մի՛ ստեք, մարդիկ անզեն աչքով տեսնում են, որ ադրբեջանցիները քայլելով գալիս են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան Փաշինյանն ուժեղացված թիկնազորով հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով հարցերի (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության․ Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Hraparak.am Ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում․ Վրթանեսյան Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԱԺ Հարցազրույց Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Ծեծկռտուք ու հայհոյանքներ Սյունիքում. կամավորականները պահանջում են վերադարձնել զենքերը (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ «Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին ՌԴ բանակի գեներալ Դվոռնիկովը Հայաստանում է Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում). ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանին, խոսել Հայաստանում տիրող ներկա իրավիճակից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan