Սկանդալ է հասունանում. Ռուսաստանում հատուկ ծառայությունները ձերբակալել են Ուկրաինայի հյուպատոսին
17/04/2021 11:33
Նմանատիպ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառաությունը ձերբակալել է Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, ով Պետերբուրգում ռուսաստանցիների հետ հանդիպման ժամանակ փորձել է փակ բնույթի ինֆորմացիա ստանալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին:
Ձերբակալվածի գործունեությունը գնահատվում է որպես թշնամական՝ Ռուսաստանի նկատմամբ ու անհամատեղելի դիվանագիտական կարգավիճակի հետ:
ԱԴԾ-ից հայտնել են, որ Սոսոնյուկի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն համապատասխան միջազգային իրավունքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում