Երևանում բախվել են «Mazda»-ն, «Ford»-ը, «Nissan»-ը. վարորդներց մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

Երևանում բախվել են «Mazda»-ն, «Ford»-ը, «Nissan»-ը. վարորդներց մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած «Ford» մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևորները՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչը՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում