Թուրքիան ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսային հատվածի ուղղությամբ

Թուրքիան ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսային հատվածի ուղղությամբ

Ուրբաթ գիշեր Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ են սկսել հյուսիսային Իրաքի Մեթինա շրջանի ուղղությամբ, հայտնում է Ahval թերթը։

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հարձակումները սկսել են ավիահարվածներ հասցնելով, իսկ երեկոյան տեղական ժամանակով 20։00-ին զորքեր են ուղարկել վերոնշյալ տարածքներ։

Հյուսիսային Իրաքի ուղղությամբ վերջին գործողությունը մեկնարկել էր փետրվարի 10-ին՝ Գարայի շրջանում։ Գործողությունը սկսելուց 4 օր անց սպանվել էր Թուրքիայի անվտանգության ուժերի 13 անդամ, որոնք 5 տարի գտնվել են գերության մեջ՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մոտ։ Սպանության համար Թուրքիայի իշխանությունները մեղադրել են քրդական կուսակցությանը, որը հերքել է մեղադրանքներն ու նշել, որ Թուրքիայի անվտանգության անդամները զոհվել են բանտի ուղղությամբ թուրքական ռմբակոծության հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում