Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից. Սասուն Միքայելյան

Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից. Սասուն Միքայելյան

Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Դիմելով ՊՆ ներկայացուցչին՝ Միքայելյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է ապահովվում այնտեղ քաղաքացիների անվտանգությունը. «Մարդկանց անվտանգություն ի՞նչ ձև պետք է ապահովվի: Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից: Պետք է նման դեպք լինի, հետո մտածե՞նք»:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ տեղակայված են ուղեկալներ, իրականացվող ծառայության հիմնական նպատակը հենց ազգաբնակչության անվտանգությունն ապահովելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում