Հայտնի է, թե հանդիպման ժամանակ ինչ են քննարկելու Պուտինն ու Բայդենը
29/04/2021 12:59
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկկողմ գագաթնաժողովում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը:
MSNBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առնում Մոսկվայի հետ «կայուն հարաբերությունները»: Իբր այդ նպատակով է Բայդենն առաջարկել Պուտինին հանդիպել ամռանը չեզոք հարթակում:
«Կքննարկվի մեր հարաբերություններում առկա հարցերի մի ամբողջ շարք, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – բացատրել է Սալիվանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում