AM | RU
USD
EUR
RUB

Երեկ իմքայլականները նոր պաշտոն տվեցին հերթական «նախկինին». «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերադարձից սարսափած և մշտապես նախկինների վերադարձով ՀՀ քաղաքացիներին վախեցնող իշխանությունները շարունակում են իրենց կադրային բանկը համալրել նույն նախկինների կադրերով:

Երեկ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ դարձավ մի անձ, որը հենց սերտ կապ ունի նախկինների հետ: Խոսքը Գեղամ Հովեյանի մասին է, ում թեկնածությունն առաջարկել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, և ով 95 կողմ, դեմ 2 ձայներով ընտրվեց այդ պաշտոնում: Եվ ուշագրավ է, որ ԱԺ ամբիոնից փորձ արվեց թաքցնել այդ հանգամանքը: Բանն այն է, որ Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։

Վերջինս ասաց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել, սակայն ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը, բացի համամասնական ցուցակից, Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։ Բացի այդ, նա Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանի եղբայրն է:

Այսինքն՝ մի կողմից իշխանությունները խոսում են նախկինների վերադարձը թույլ չտալու մասին, մյուս կողմից՝ ՀՀԿ թեկնածուներին պաշտոնի են նշանակում, սակայն համարձակություն չունեն բարձրաձայնելու այդ հանգամանքը և ԱԺ ամբիոնից թաքցնում են այդ փաստը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan