Որն է արտաքին քաղաքականության մեջ Վլադիմիր Պուտինի գլխավոր հաղթաթուղթը

Որն է արտաքին քաղաքականության մեջ Վլադիմիր Պուտինի գլխավոր հաղթաթուղթը

Արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հաղթաթուղթը հզոր բանակն է: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտարարել է գերմանացի լրագրող Քրիստոֆ Վանները՝ մեկնաբանելով Հաղթանակի շքերթը, որը տեղի է ունեցել մայիսի 9-ին Մոսկվայում:

«Ուժեղացված բանակը Պուտինի ամենակարևոր և ամենաարդյունավետ արտաքին քաղաքական հաղթաթուղթն է, կամ, ավելի լավ է ասել, ճնշման լծակ: Եվ ՌԴ նախագահը պատրաստ է օգտագործել այն առանց երկմտելու»,- ասել է թղթակիցը Welt TV-ի եթերում:

Վանները հիշեցրել է վերջին իրավիճակն Ուկրաինայում, երբ Ռուսաստանը մեծ թվով զինվորներ է տեղակայել սահմանին: Սա ազդանշան է ծառայել ոչ միայն Կիևի, այլև Արևմուտքի համար: Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը մատնանշել է, որ Պուտինն իսկապես չի ցանկանում լայնածավալ պատերազմ: Նրա կարծիքով, ռուսական զորքերը տեղակայված են Ուկրաինայի մերձակայքում, որպեսզի ստիպեն ԱՄՆ-ին բանակցություններ վարել: Լրագրողը կարծում է, որ ծրագիրն արդյունք է տվել, որից հետո Ռուսաստանի ղեկավարը սկսել է զորքերը դուրս բերել սահմանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում