Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա
15/05/2021 18:55
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա՝ ավստրիական կառավարական շինությունների վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու պատճառով: Տեղեկացնում է Analitik.am-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ավստրիայի կառավարական շենքերի վրա բարձրացվել են Իսրայելի դրոշները՝ ի նշան համերաշխության Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում