«Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը վերադարձնելու համար». Զելենսկի

«Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը վերադարձնելու համար». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ամեն ինչ անում է Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու համար:  

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղրիմի ժողովուրդների տեղահանության զոհերի հիշատակի օրը նշվում է մայիսի 18-ին: Այս օրը թերակղզում անցկացվում են հիշատակի միջոցառումներ:

«77 տարի առաջ Ղրիմի ամբողջ թաթարական բնակչությունն արտաքսվեց Ղրիմից: Դրա պատճառով նրանք կորցրել են մարդկանց 50% -ը: 7 տարի առաջ Ղրիմը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից: Ուկրաինան ամեն ինչ անում է թերակղզին վերադարձնելու համար: Այդ պատճառով ենք մենք գործարկել Ղրիմի պլատֆորմը», – գրել է Զելենսկին իր թվիթերյան օգտահաշվում:

«Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովը, որի ժամանակ Կիևը նախատեսում է քննարկել թերակղզու «վերադարձի» հարցը, նախատեսված է օգոստոսի 23-ին: Ուկրաինական կողմը մի շարք պետությունների առաջարկել է միանալ միջոցառմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Կանադային և ԵՄ անդամ երկրներին

Հետևեք մեզ նաև Telegram-ում