ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, այսօր կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։

Ինչպես տեղեկացնում է Sputnik Armenia-ն, ըստ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության` Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։

«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», – նշել է Զասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում