Համացանցում են հայտնվել ռուսական նոր գաղտնի զենքի փորձարկման կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում են հայտնվել ռուսական նոր գաղտնի զենքի փորձարկման կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կալաշնիկով» կոնցեռնը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է նոր անհայտ ռուսական զենքի փորձարկումը պատկերող տեսանյութը, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ինչ-որ բան, ապա սա մեծ ներկայացման «սփոյլերն» է: Ո՞վ կարող է կռահել, թե ինչ ենք ներկայացնում»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ:

Սոցցանցի օգտատերերը ենթադրել են, որ կադրերում ցուցադրվում են հակատանկային հրթիռային համակարգի փորձարկումներ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրություն սկսելու մասին, որոնք ունակ են ինքնուրույն պայքարել հակառակորդի դեմ: Նա շեշտել էր, որ մեծ աշխատանք է տարվում «ապագայի զենք» ստեղծելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում