Անգամ նախկինների ժամանակ նման բան չի եղել. ի՞նչ է որոշել Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

Անգամ նախկինների ժամանակ նման բան չի եղել. ի՞նչ է որոշել Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մշտապես թափանցիկության և ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք առաջին հանրապետության և Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձևաչափով։

Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ և կանգնել պաշտոնյաների կողքին։

Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում