Պատրաստվում են աշխատանքից ազատել Աբովյանի դիահերձարանի աշխատակազմին

Պատրաստվում են աշխատանքից ազատել Աբովյանի դիահերձարանի աշխատակազմին

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը այսօր պատրաստվում է աշխատանքից ազատել Աբովյանի դիահերձարանի աշխատակազմին, մեզ ասացին, որ աշխատանքից ազատման հրամաններն արդեն պատրաստ են:

Հիշեցնենք, որ երեկ նաև տեսանյութ հրապարակվեց դիահերձարանից, որտեղ խայտառակ պայմաններում պահվում էին պատերազմում զոհված հայ զինվոների դիերն ու մասունքները, փաստորեն նախարարությունը այս անգամ էլ աշխատակազմին է ցանկանում դարձնել քավության նոխազ:

Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավնեսյանը երեկ ներողություն էր խնդրել եւ գրել էր.

«Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում