Թուրքիայում ձյուն է տեղացել

Թուրքիայում ձյուն է տեղացել

Հինգշաբթի՝ հունիսի 3-ին, ձյուն է տեղացել թուրքական մի շարք նահանգներում, որոնք գտնվում է Սև ծովի ափամերձ հատվածներում, տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, հորդառատ անձրևներ են տեղում:

«Դեռ երեկ հիանալի եղանակ էր: Առավոտյան արթնացանք, և շուրջբոլորը ձյուն էր: Դա ձմեռ չէ, այլ ամառ, հունիսն է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչներից մեկի խոսքը մեջբերել է թուրքական հեռուստաալիքը, գրում է Tert.am-ը:

Նշվում է, որ ձյան տեսքով տեղումներ հինգշաբթի գիշեր գրանցվել են մի շարք բարձրլեռնային գյուղերում Արդահան, Ռիզե և Բոլու նահանգներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում