Բայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև
15/06/2021 20:01
Նմանատիպ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով հունիսի 15-ին ժամանել է Ժնև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:
Մինչ այդ Ջո Բայդենը հունիսի 15-ին կհանդիպի Շվեյցարիայի նախագահի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում