Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ

Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա Երևանում: Նվագախումբը կղեկավարի հարավկորեցաի դիրիժոր Ջուն Սան Պարկը: Երեկոն տեղի կունենա հունիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգին կկայանա Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից «Մոնտեքյուները և Կապուլետները» թիվ 2 սյուիտից, «Առավոտյան պար», «Վեճը», «Կռիվը», «Երիտասարդ աղջնակ Ջուլիետը», Պատշգամբի տեսարան, Ռոմեոյի վարիացիաները, «Սիրային պար», «Թիբալտի ու Մերկուցիոյի մենամարտը», «Ռոմեոն որոշում է վրեժ լուծել Մերկուցիոյի մահվան համար», Երկրորդ գործողության ավարտի տեսարանը, «Կրկին, Ջուլիետի ննջարանում», «Ջուլիետի գերեզմանը», «Ջուլիետի մահը» հատվածները:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում