Հրավիրում ենք վարորդների ուշադրությունը
18/06/2021 17:03
Նմանատիպ
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն՝ Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում