Սևակ Արամազդի «Արմեն» վեպը հրատարակվել է գերմաներեն
Նմանատիպ
Գերմանական «Pop Verlag Ludwigsburg» հրատարակչությունը լույս է ընծայել հայ բանաստեղծ և արձակագիր Սևակ Արամազդի «Արմեն» վեպը։ Գիրքը հայերենից գերմաներեն է թարգմանել գերմանագետ Լևոն Սարգսյանը։ Շապիկին նկարիչ Վան Սողոմոնյանի «Փոխակերպումներ» ստեղծագործությունն է՝ համահունչ վեպի բազմաշերտ նկարագրին։
Գիրքն ուղեկցվում է հեղինակի կենսագրության և ստեղծագործական ճանապարհի համառոտ ներկայացմամբ, ինչպես նաև ռուս հայտնի բանաստեղծուհի Յուննա Մորիցի՝ վեպին տված հակիրճ գնահատականով։
«Սևակ Արամազդի «Արմեն» վեպը,- գրում է Յուննա Մորիցը,- մի խորաթափանց պատմություն է մարդկային ճակատագրի մասին՝ արդի աշխարհում և հասարակության մեջ, որտեղ ամենադժվարն ու ամենավտանգավորը մարդ լինելն է: Այն միաժամանակ լեգենդ է և փաստաթուղթ, առակ և իրադարձությունների կենդանի միջավայր։ Իրականի և վերիրականի հայելային անդրադարձումներն ապրում են այս գրքում՝ խիտ, ինչպես հեքիաթային անտառ և շիկացած տիեզերք: Դա Շեքսպիրի, Էդգար Պոի, Գրիմ Եղբայրների եւ Հիչքոքի տիեզերքն է»:
«Արմեն» վեպի բնագիրը հրատարակվել է 2009թ. Երևանում, իսկ ռուսերեն թարգմանությունը՝ 2011թ. Մոսկվայում։
Աղբյուր՝ 168.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում