Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծի

Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծի

Ադրբեջանը Լեռնային Ղաբարաղի` այժմ իր վերահսկողության տակ գտնվող Ջրական (Ջաբրայիլ) քաղաքում կստեղծի Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը: Ըստ նրա` թուրքական կողմը հատուկ այս նպատակի համար կտրամադրի մեկ միլիոն տնկի:

«Միևնույն ժամանակ, Ջաբրայիլում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում դասընթացներին ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Այստեղ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար», – ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում