200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս

200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս

«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում, անցյալից էլ ինչ որ հոգեմտավոր շեղում ունի»։ Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Նա նշեց, որ այս բարդ իրավիճակներից հասարակությունը գլուխ չի հանում, գտնում է մեղավորներ, որոնք իրականում մեղավոր չեն, նրանք էլ հետևանք են, որոշ ուժեր էլ հրահրում են ու ունենում ենք այն, ինչ ունենք։

«Արևմտաթուրքական շատ լավ թիմ կա, որը շատ լավ ճանաչելով մեզ, տիրապետելով մարդկանց վրա ազդելու տեխնոլոգիաներ, քայլեր է անում»,- ասաց Պեպանյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հիմա բավական թվով մարդիկ հասունացել են, այս փուլը կոչում է քաղաքական մտքի հեղափոխության փուլ, տասնյակ հազարավոր մարդիկ տեսան, որ այս ժողովուրդը խնդիր ունի։

«Հիմա մնում է այդ տեսնողների հետ մենք միավորվենք և գտնենք այս վիճակից գալու ելքը։ Յուրահատուկ մարդիկ են պետք։ Եթե նրանք չկան, մեզ փրկություն չկա»,- նշեց Ա. Պեպանյանը։

Միաժամանակ նա ասաց, որ այս պետությունը որևէ մեկը չի կարող շտկել, ծանր դեպք է, պետք է պիտանի մարդկանցով նորը ստեղծել, պետք է մտահոգ, անհանգիստ մարդիկ, քաղաքական ուժերը, նախաձեռնությունները միավորեն ու փորձեն ժողովրդի դիմադրությունը մեծացնեն։

Նա նշեց, որ Փաշինյանն այս ընտրություններում նախորդ ընտրության համեմատ կորցրել է 200 հազար քվե ու այդ 200 հազարն իր թշնամինեն են, կհոշոտեն, եթե իրենց ձեռքն ընկնի։

«Փաշինյանը պարտվել է։ Մյուսներից էլ չ մեկը չի հաղթել, քանի որ չեկան իշխանության»,- ասաց Ա. Պեպանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում