ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին:

«Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին եւ 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տիպի քվադրոկոպտերների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերին: Տուժածներ չկան:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է NEWS.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում