Ադրբեջանցիներն արգելափակել են Արարատ-Եղեգնաձոր ճանապարհը՝ լուրեր մոտ ապագայից

Ադրբեջանցիներն արգելափակել են Արարատ-Եղեգնաձոր ճանապարհը՝ լուրեր մոտ ապագայից

Արարատ Միրզոյանի չստացված սուտը։ Ի՞նչ են բանակցում Ադրբեջանի հետ

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել, որտեղ նախօրեին հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը։ Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները սկսելու ժամկետի մասին հարցին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը բառացիորեն հայտարարել է հետևյալը.

«Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքներն ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից»։

Շարունակելով միտքը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ «Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ»։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս հասկանալ բանակցություններ չկան, բայց ընթանում են բանակցություններ Ա. Միրզոյանի աշխարհացունց բանաձև։ Ինչի՞ մասին են բանակցում, եթե չկան բանակցություններ։ Ինչպե՞ս կարող են բանակցություններ լինել և միաժամանակ չլինել։ Սա ի՞նչ փիլիսոփայական նոր հնարք է։

Ակներև է, որ Արարատ Միրզոյանը պարզապես ստում է։ Ճիշտ է՝ դա նրա մոտ լավ չի ստացվում, բայց նա ստում է։ Նպատակն էլ մեկն է՝ հանրությունից թաքցնել այն փաստը, որ հենց հիմա նրա մեջքի ետևում ՀՀ ու ԱՀ իշխանությունները նոր գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Դրա համար պետ չի լինի զարմանալ, երբ վաղը կամ մյուս օր պարզվի, որ ադրբեջանցիներն արգելափակել են, օրինակ, Արարատ-Եղեգնաձոր մայրուղին։ Կամ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը։ Չէ՞ որ մեր իշխանությունները շարունակում են գործել՝ չբանակցելով բանակցում են։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում