AM | RU
USD
EUR
RUB

Լավրովը բացահայտել է՝ ինչ գրություն էր հղել Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ տեի ունեցած բանակցություններից՝ հայտնելով, թե ինչ նպատակ ուներ այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրությունը: Այս մասին Լավրովը խոսել է «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: 

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, վերջինս Լավրովին հիշեցրել էր, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել Նալբանդյանին: «Գրությունը վերաբերվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: «Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել: Էդվարդ, համաձայնվի՛ր արարողակարգին առանց հայտարարությունների: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեց Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,-հարցրել է մասնակիցը:

Սերգեյ Լավրովը ի պատասխան ներկայացրել է նախապատմությունը և բացատրել գրության իմաստը:

«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստն այն էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով:

Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (Էդվարդ Նալբանդյանին՝ խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:

Այս հարցով Լավրովի ելույթին կարող եք հետևել 31:30 րոպեից:

Լրահոս
Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ» Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում «Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին». Սերժ Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan