Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում