AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական ոստիկանական կետ Գորիս-Կապան ճանապարհին։ Ո՞րն է Բաքվի և Երևանի նախապես գծված սցենարը

 

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումը գալիս է լրացնելու ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշների տեղակայմանը, ինչը ստիպում է այդտեղով երթևեկող վարորդների էապես սահմանափակելու արագությունը։

Հիշեցնեմ, որ բետոնե արգելապատնեշներ տեղակայվել է նաև նույն մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում և չի բացառվում, որ այդտեղ էլ ադրբեջանական ոստիկանական կետ կտեղակայվի։

Այս թեմայի հետ կապված ուշագրավ է Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, թե «ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում»։

Ինչպիսի՞ հսկողություն են իրականացնում այդ հատվածում ռուս և ադրբեջանցի սահմանապահները, որն է դրանում Ադրբեջանի դերը և իրականում ի՞նչ վերջնանպատակ է ենթադրում։ Հարցեր, որոնք պատասխաններ այս պահին չունեն, սակայն շատ կարևոր կլինեին հասկանալու, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու
Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները։

Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել։

Իսկ դրանք միայն անվտանգային սպառնալիքներով չի սահմանափակվելու։

Իշխանությունն այս սպառնալիքներին հակադրում է արդեն իսկ տարբեր առիթներով հնչեցրած գիծը՝ դա ադրբեջանական տարածք է, ինչ ուզում անում են։

Իսկ թե այդ ամենի հետևանքով Հայաստանն ինչ նոր վտանգների առաջ է կանգնում, իշխանությանը ոչ միայն չի հուզում, այլ այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ ԶանգեզուրԹՎ-ի։

Լրահոս
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018-ի աշնանը. Աբրահամյան ​ Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ «ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը». Freedom House Իրանի ԱԳՆ կոշտ պատասխանը երկրի հյուսիս-արևմուտքում անցկացված զորավարժությունների մասին Ալիևի մեկնաբանություններին Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում Շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com «Փաստ». Ցանկանում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան դառնալ «Ժողովուրդ». Կառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը «Փաստ». Արցախի նախագահը քննարկման հենց ամենասկզբից համաձայն է եղել ամեն գնով կատարել ադրբեջանցիների պահանջը «Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը «Հրապարակ». Ինչո՞ւ է Հայկ Մարությանը զենքով շրջում «Փաստ». Ոչ մի պաշտոն՝ առանց ՔՊ-ացման Հայաստանի ԱԳ նախարարի հետ չեմ հանդիպի․ Մեւլյութ Չավուշօղլու Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանություն Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի Մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է. Արթուր Վանեցյան Genesis Armenia-ի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Անավարտ պատերազմ» խորագրով (տեսանյութ) Ուշ գիշերով Դաշնակցության առաջին վաշտը մեկնեց Արցախ. Իշխան Սաղաթելյանի հիշողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում. ՀՀ ԱԳՆ Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Եվս մեկ տխուր օր Հայոց օրացույցում «Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan