ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում, գրում է Tert.am-ը` հղվելեվ ռուսական Lenta.ru-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով:

«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը:

Աղբյուրը նկատում է, որ արևմտյան երկրներն ավանդաբար սադրանքներ են նախապատրաստում Ռուսաստանում ընտրությունների նախաշեմին: Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության է արժանացել լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսի զեկույցը Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերաբերյալ, որը ներառում է Մոսկվայի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերանայում և խախտումների բացահայտման դեպքում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու պատրաստակամություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում