Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը
17/09/2021 20:53
Նմանատիպ
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, որի մեջ եղել է 25 երեխա, ուղեկցող մեծահասակներ և վարորդը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Լկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,-ասաց նա և նշեց, որ երեխաները վախեցել էին։
Քոչարյանը ասաց, որ ադրբեջանցիները պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված Արցախի հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի նշանը, դրոշը։
Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ այս հարցով ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում