Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին Գարեգին Նժդեհի հրապարակից համախմբման և ոգեկոչման երթ ենք անելու՝ ի հիշատակ մեր հերոսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, գրում է Tert.am-ը։

Վերջինս, անդրադառնալով համայնքների խոշորացման նախագծին, այն որակեց հակասահմանադրական գործընթաց։

«Սա ապօրինի գործընթաց է, որովհետև ՍԴ-ի ուղիղ պահանջը չի իրականցվել։ Համապատասխան քննարկումներ չեն եղել, համայնքների բնակիչների կարծիքները հաշվի չեն առնվել։ Մենք խոշորացմանը դեմ չենք, բայց դեմ ենք նման կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Սա քաղաքական պրոցես է` համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց քաղաքական շահը առաջ տանելու համար։ Ապարանում, օրինակ, մեկ գյուղ միացրել են, որպեսզի ազատվեն համայնքի ղեկավարից և նշանակեն նոր ընտրություն։ Գեղարքունիքի 18 բնակավայրերից բաղկացած խոշորացված Գեղամասար համայնքը մեկ քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Սա ապօրինի գործընթաց է, որին մասնակցելու պատճառ և հիմնավորում չենք տեսնում»։

 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Պետության կառավարման արվեստը.
Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար»
Մարգարետ Թետչեր

 

Սաղաթելյանը նշեց, որ համայնքներում կան դժգոհություններ, սակայն համայնքների ղեկավարները և ավագանու անդամները, հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը, համարձակություն չունեն դուրս գալու փողոց և իրենց դժգոհությունը հայտնելու։
Նիստին չմասնակցելու մյուս հիմնավորումը, Սաղաթելյանի խոսքով, երկում առկա անվտանգության խնդիրների առաջնահերթությունն է։

«Ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել ՀՀ տարածքում, Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Էրդողանի հետ, երկրում սպառնալիքները ավելի են խորանում, այս ֆոնին ընդունելի չէ գալ և մասնակցել այս ապօրինի գործընթացին»։
Հարցին` ինչ ընթացքի մեջ է պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի հետ ԱԺ-ում փակ հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածությունը, Սաղաթելյանը նշեց, որ թեև կա պայմանավորվածություն, սակայն տարբեր մանկական պատճառներով այն դեռ տեղի չի ունեցել։

«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագույն մտահոգություն՝ այս ամենի հետ կապված։ Պատահական չէր, որ երեկ ևս Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև, և դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմաններին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ավելացել է ևս չորրորդը` միջանցք Սյունիքով։ ՀՀ իշխանությունները ո՞ր նախապայմանն են պատրաստ բավարարել»։

Խոսելով փողոցային պայքարի և ընդդիմության նկատմամբ ունեցած ժողովրդի մի մասի հիասթափությունից՝ Սաղաթելյանն ընդգծեց.

 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ո՞վ է կառավարում աշխարհը»
Նոամ Չոմսկի

 

«Մենք ծանոթ ենք մեր բազմաթիվ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տվել, որպեսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանություններին, որը չի բավարարվել, և դժգոհություններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։ Մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ չենք կարող չեզոքացնել երկրում առկա սպառնալիքները։ Ամսի 26-ից հետո պարբերաբար կտեսնեք տարբեր ակցիաներ և գործողություններ, իսկ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսելու են մարզային այցելություններ»։

Անդրադառնալով բազմաթիվ քաղաքացիների այն մտահոգություններին, որ Տավուշում ադրբեջանցիները վրան են խփել, առաջխաղացում են ունեցել՝ Սաղաթելյանը ասաց.
«Իշխանությունները այլևս չեն ժխտում, որ նոր զիջումների և կապիտուլյացիայի չեն գնալու, իրենք փորձում են դա հիմնավորել՝ ասելով, որ այդ տարածքները ադրբեջանական են։ Իշխանությունները մեծ ձեռքբերում են համարում, որ ճանապարհից գերեվարված քաղաքացիներին կարողանում են ինչ-որ ճանապարհով հետ բերել, բայց չեն ասում՝ ինչպես գերեվարվեց։ Ընդդիմությունը պետք է կազմակերպի հասարակությանը, կանխի Հայաստանի թուրքացումը և մեր պետականության կործանումը։ Եթե հայ ժողովուրդը դուրս գա փողոց և ասի՝ ես պատրաստ չեմ գնալ նոր կապիտուլյացիայի, այս իշխանությունները հաջորդ օրը կհեռանան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում