Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զորավարժությունները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, երեք երկրի զինծառայողներն առաջադրանքներ են կատարում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանը: Ուսումնավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում