AM | RU
USD
EUR
RUB

Քաշքշուկ ու հայհոյանքներ Էդմոն Մարուքյանի ու քաղաքացու միջև՝ ԼՀԿ գրասենյակի բակում

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, AntiFake.am։ Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կուսակցության գրասենյակի բակում։

Մի քաղաքացի գրասենյակի բակում մոտեցավ Էդմոն Մարուքյանին, երբ վերջինս կայանում էր մեքենան։ Կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում, AntiFake.am–ի լրագրողի փոխանցմամբ, քաղաքացին Մարուքյանին հարցրել է, թե ինչու նա չի ծառայում Հայաստանին, քաշքշուկ և հրմշտոց սկսվեց քաղաքացու և Էդմոն Մարուքյանի միջև, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է հրմշտոցի և դրան հաջորդած լարված խոսակցություն պահը, որի ընթացքում քաղաքացու և Մարուքյանի երկխոսությունից լսելի են հետևյալ արտահայտությունները․

Քաղաքացի – «Հերքի»։

Է․ Մարուքյան – «Հերքել եմ»։

Քաղաքացի – «Ասա տարածողի, ոչ թե կասկածողի», «տարածողին քֆուր արա»։

Է․ Մարուքյան – «Տարածողին էլ եմ քրֆում»։ «Ասենք, ես կասկածում եմ, որ դու մանկապիղծ ես»։

Քաղաքացի – «Ո՞նց կարաս դու կասկածես, որ ես մանկապիղծ եմ»։

Է․ Մարուքյան – «Բա դու ո՞նց կարաս կասկածես, որ ես ծառայում եմ, կամ չեմ ծառայում»։

Քաղաքացի – «Արա, հերքի, ասում եմ»։

Է․ Մարուքյան – «Հերքում եմ»։

Քաղաքացի – «Ասենք, կասկածողին խի՞ ես քրֆում»։

Է․ Մարուքյան – «Կասկածողին քրֆում եմ»։

(...)

Մենք կապվեցինք ԼՀԿ ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչն էր իր և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը։ Մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ միջադեպի ընթացքում քաշքշուկ չի եղել, չնայած, որ մեր տեսախցիկը ֆիքսել է այդ պահը։ Մարուքյանն ասաց նաև, որ չի հիշում՝ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ։ ԼՀԿ ղեկավարը նշեց, որ քաղաքացին իրեն մոտեցել է վիրավորական արտահայտություններով, ինչին ինքը պատասխանել է։ Ազգային ժողովի նախկին պատգամավորը ենթադրում է, որ քաղաքացին հասկացել է իր սխալը, ինչի արդյունքում էլ միջադեպը չի վերածվել մեծ կռվի։

«Մարդը պրոպագանդայի տակ էր մնացել։ Ֆեյսբուքն ու փողոցը խառնել էր։ Մտնում են ֆեյսբուք, վիրավորական բաներ են գրում, մտածում են՝ նույն բանը կարող են փողոցում ասել»,– ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչ հարցով է իրեն մոտեցել քաղաքացին, Մարուքյանը էական չհամարեց պատասխանել․ «Ինչ–որ հատուկ քաղաքական բան չի, օրական հարյուր հոգի մոտենում է, մեկը հարց է տալիս, մյուսը բանավիճում է, մեկը համաձայնվում է, մյուսը՝ ոչ, մեկը դժգոհ է գնում, նորմալ է, ամեն օր էլ լինում է»։

Էդմոն Մարուքյանը քաղաքացու խոսքից հասկացել է, որ վերջինս իշխանության աջակիցն է․ «Դժգոհ էր, որ մենք միշտ քննադատել ենք»,– եզրափակեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լրահոս
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan