Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների

Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Արդեն մեկուկես օր է, ինչ Արցախի ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) զինվորներն արգելափակված են թշնամու ԶՈՒ կողմից։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։ 

Ըստ նրա տեղեկությունների, ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։

Մեր տեղեկություններով, խոսք է գնում մոտ 60 հայ զինծառայողների ճակատագրի մասին։ Նրանցից մեկը վիրավոր է։ Թշնամին թույլ չի տալիս նրան օգնություն ցուցաբերել, խոչընդոտում է հերթափոխին։ Տղաներն առանց ջրի և սննդի պաշարների շարունակում են արգելափակված մնալ։

Նշենք, որ այս խնդրի մասին Արթուր Դանիելյանը արդեն երկու օր բարձրաձայնում է, սական ո՛չ Արցախի ՊԲ-ից և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ից որևէ արձագանք չկա։

Նշենք նաև, որ Times.am-ի աղբյուրները հաստատում են Ա. Դանիելյանի տեղեկությունների ճշմարտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում