Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել
25/10/2021 20:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: ՌԴ Նաբերեժնիե Չելնի քաղաքում պանելային հինգհարկանի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում փլուզվել են շենքի վերջին 2 հարկերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախնական տվյալներով՝ ավերվել է վեց բնակարան վերջին երկու հարկերում»,- հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Փլատակների տակ չորս մարդ է եղել, երեքին հաջողվել է փրկել։ Շենքից ընդհանուր առմամբ տարհանվել է 32 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում