Սենատոր Մենենդեզը ԱՄՆ-ից պահանջել է զեկույց ներկայացնել Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին
05/11/2021 09:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։
Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում