Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել Է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումն այժմ մեզ հարկադրում Է բարձրացնելու վտանգի մակարդակը եւ ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր ճյուղի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- մեջբերված Է հաղորդագրության մեջ Դենորմանդիի խոսքը:

Նախարարությունում ճշտում են, որ վարակման բարձր ռիսկի պատճառով թռչունները պետք Է գտնվեն շինություններում կամ ցանցերի տակ: Ըստ որում, կենդանաբանական այգիներում գտնվող թռչունների համար, որոնց չի կարելի պատսպարան տանել, սահմանվում Է պարտադիր պատվաստում: Եվս մեկ սահմանափակում վերաբեում Է փոստային աղավնիների մրցումների արգելքին:

Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ միջոցները պատք Է ուղեկցվեն բոլոր ֆերմաներում թռչունների վիճակի ամենօրյա դիտազննմամբ:

Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի սկզբից թռչնագրիպի 130 դեպք Է արձանագրվել Եվրոպայի վայրի բնությունում եւ օռչնաֆաբրիկաներում, առանձնապես Հյուսիսային եւ Բալթիկ ծովերի ափերին: Վարակման երեք օջախ Է հայտնաբերվել Արդենների եւ Էնի դեպարտամենտներում:

Թռչնագրիպը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն Է, որն ախտահարում Է մարսողության, շնչառության օրգանները եւ հանգեցնում Է թռչունների անկման: Տարածողները, որպես կանոն, վայրի առանձնյակներն են: Այդ հիվանդության շտամների մեծ մասը, այդ թվում H5N8-ը, մարդկանց համար վտանգավոր չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում