AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ում երեք համալսարանի ուսանողների տարհանել են պայթյունների սպառնալիքների պատճառով

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում Է հայտարարել Է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել Է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:

Ավելի ուշ տագնապը կեղծ Է ճանաչվել:

«Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, եւ համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,-հաղորդվում Է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:

Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել Է Twitter-ում եւ իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:

«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում Է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից», հաղորդվում Է համալսարանի Twitter-ում:

Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել Է պայթյունի սպառնալիքի պատճառով:

«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել Է Գրինի համալսարանական քոլեջի հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,- The Hill-ին հայտարարել Է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:

Նշվում Է, որ առայժմ պարզ չԷ, թե ով Է կանգնած սպառնալիքների հետևում։

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել. բողոքի ակցիա է նախապատրաստվում Աթենքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Սաուդյան Արաբիան 50 ավիահարված Է հասցրել Եմենին «Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan