ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, Times․am: ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում հորատման աշխատանքների համար սահմանված պատժամիջոցները, ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։
«Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին ի պատասխան սահմանափակիչ միջոցների շրջանակի գնահատումից հետո խորհուրդն այսօր որոշում է ընդունել ռեժիմը ևս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 12 - ը, երկարաձգելու մասին», - նշվում է հաղորդագրության մեջ: