Ադրբեջանական զինուժը կրակել է Վերին Շորժայում գտնվող տրակտորի վրա
18/11/2021 21:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, Times․am: Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում տրակտորի վրա է կրակել, News.am-ին հայտնել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպե առաջ դադարել է: Գյուղի վերջին հատվածում տրակտոր ունեինք, որ ուզել են քշել, գալ գյուղ, այդ ժամանակ են սկսել կրակել»,- նշել է Երանոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրավիճակն այժմ կայուն է, հանգիստ է եղել նաև նախորդ երկու օրվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում