Ռուսաստանը կօգնի Բելառուսին ՆԱՏՕ-ի կողմից վտանգի դեպքում

Ռուսաստանը կօգնի Բելառուսին ՆԱՏՕ-ի կողմից վտանգի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: ՌԴ Ֆեդերատիվ խորհրդի միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է Բեռառուսին օգնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ի կողմից վտանգի դեպքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։

Ջաբարովը հիշեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Բելառուսին ՆԱՏՕ-ի կողմից վերջինիս տարածքային ամբողջականության խախտման դեպքում ինչպես դաշնակից, այնպես էլ ՀԱՊԿ կազմակերպության անդամ։ Ընդ որում, նա ընդգծել է, որ դա հնարավոր է, եթե Մինսկը օգնություն խնդրի։

Ջաբարովը վստահ է, որ իրադարձությունների զարգացումները չեն հանգեցնի պատերազմի։ Ըստ նրա՝ դա կլինի ոչ թե պատերազմ, այլ կոնֆլիկտ, որը ՌԴ-ն արագ կհանգցնի։

Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը գրել էր, որ ՆԱՏՕ-ն ծանր զինտեխնիկա է տեղափոխում բելառուսա-լեհական սահման, «Ռուսաստանին զսպելու» համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում