AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում էԱդրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնամածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։

Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։

Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։

Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերն մինչ այսօր անհայտ է։

Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։

Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով։

Լրահոս
Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan