Հայաստանը պետք է սկսի աշխատել խաղաղության համաձայնագրի շուրջ․ Ալիև
15/12/2021 12:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Հայաստանը պետք է սկսի աշխատել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այս մասին «El Pais» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհմ Ալիևը։
«Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ իր երկիրը բացահայտ հայտարարել է, որ պատրաստ է դրան, բայց Երևանից իբրև թե մինչ օրս դրական ազդանշաններ չեն եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում