Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի մասունք․ ԱԻՊԾ
13/01/2022 11:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում