AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը հունվարի 19-ին մասնակցել են Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելով շարժական հոսպիտալի համար նախատեսված 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։

Դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը, նշել է․ «Դուք բուժում ու ամոքում եք ձեր ծառայակից զինվորներին՝ վեր դասելով նրանց ձեզնից։ Հուսով ենք, որ այս սարքավորումները ձեզ կօգնեն մարդկանց կյանքը փրկելու ու նրանց կյանքը բարելավելու հարցում»։

«Այս սարքավորումները Հայաստանի զինված ուժերին կօգնեն կյանքեր փրկել՝ ապահովելով հնարավոր լավագույն բուժօգնությունը զինծառայողներին, իսկ այս միջոցառումը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Միացյալ Նահանգների գործակցությունը մեր հայ գործընկերների հետ», - ասել է գեներալ Վոհնը։

Միջոցառումը նշանավորել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի երկարամյա գործընկերության և Հայաստանի քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացմանն ուղղված համատեղ ջանքերի նոր գլուխը։ Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս անվտանգային համագործակցության այլ նախաձեռնությունների, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի միջոցով կատարել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների և ախտորոշիչ բժշկական սարքավորումների մեծաքանակ նվիրատվություններ հայաստանյան բուժհաստատություններին, կառուցել կամ վերանորոգել է մի շարք հրշեջ-փրկարարական կայաններ։

Սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցելուց զատ, գեներալ Վոհնը նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունն անվտանգության հարցերում։

Լրահոս
Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan