Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան

Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Ուկրաինայից Նիդերլանդների դեսպանատան աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտություն այս պահին չկա, բայց ցանկացողները կարող են կամավոր հեռանալ Կիևից։ Ինչպես փոխանցում է NOS-ը, այս մասին հայտնել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուստրան։

Նախարարն առաջարկել է դիվանագետների և նրանց ընտանիքների կամավոր տարհանում։ «Սա մեծ դիլեմա է, երբ չես ուզում հեռանալ շատ շուտ, նաև չես ուզում հեռանալ շատ ուշ, որպեսզի վտանգի չենթարկես սեփական ժողովրդին»,-նշել է նախարարը։

Նիերլանդների ԱԳ ղեկավարի խոսքերով, Ուկրաինայում իրավիճակը փոխվում է յուրաքանչյուր ժամի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայից իրենց դիվանագետներին տարհանում են Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում