ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա՝ ՌԴ-ի հետ տարաձայնությունների ֆոնին

ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա՝ ՌԴ-ի հետ տարաձայնությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: ԵՄ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times թերթը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելի Բաքու, որի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովի ու բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաեւի հետ:

Ինչպես ընդգծել է պարբերականը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ բանավեճերն ակտիվացել են Ուկրաինայում իրադրության պատճառով Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածության ֆոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում