Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների

Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: «Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների»:

Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպման ավարտին:

Բայրամովը նշել է, որ «կարևոր է հարյուր հազարավոր մարդկանց վերադարձնել ազատագրված հողեր, պայմաններ ստեղծել անվտանգության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում