Կրեմլից հայտնել են Պուտինի և Զելենսկիի հանդիպման համար անհրաժեշտ պայմանը

Կրեմլից հայտնել են Պուտինի և Զելենսկիի հանդիպման համար անհրաժեշտ պայմանը

Երկու նախագահի հանդիպումն ինքնին չի բացառվում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ արդյունք այն կարող է տալ: Եթե ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կօգնի Ուկրաինայի հարավ-արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, ապա Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ բանակցությունների:

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, հղվելով РБК-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Զելենսկիի հետ հանդիպմանը, ապա դրանից իրականում ոչ ոք չի հրաժարվում: Եթե այն կօգնի քանդել գորդյան հանգույց դարձած իրավիճակը երկրի հարավ-արևելքում, ապա Պուտինը պատրաստ է հանդիպելու»,- ասել է Պեսկովը:

Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Զելենսկիի և Պուտինի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում