Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը․ բնակիչները տարհանվել են

Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը․ բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: Արցախի Ասկերանի շրջանի Փառուխի գյուղն այսօր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի են գրավել այն, արցախյան կողմից զոհեր, վիրավորներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։

Գյուղապետն ասաց, որ այս ընթացքում ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ, գյուղի ողջ բնակչությունը տարհանվել է։

Միքայելյանի խոսքերով՝ ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում